Դուք այստեղ եք՝ Նորություններ
Պրեմիեր Լիգա
Լավագույն տղերքը հեռանում են․ Թերին կլքի ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո
Պրեմիեր Լիգա
Լավագույն տղերքը հեռանում են․ Թերին կլքի ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետոԼոնդոնի «Չելսիի» ավագ, պաշտպան Ջոն Թերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը,- տեղեկացնում է «ազնվականների» պաշտոնական կայքը:
Այստեղ 22 տարի անցկացնելուց հետո շատ բան եմ ցանկանում ասել: Կան շատ մարդիկ, որոնց ես շնորհակալություն պետք է հայտնեմ: Ապագայի մասին որոշում կկայացնեմ ավելի ուշ, իսկ հիմա կփորձեմ թիմին օգնել հասնել հաջողության: Իհարկե, ես միշտ կմնամ «կապույտ»:
Ցանկանում եմ մրցաշրջանն ավարտել նվաճած տիտղոսով: Դուք մի աշխարհ եք ինձ համար և յուրաքանչյուր նվաճված տիտղոս պատկանում է մեզ` բոլորիս: Ես երբեք չեմ մոռանա այս անհավանական արկածը: Անչափ շնորհակալություն»,- ասել է 36-ամյա անգլիացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Թերին իր նորամուտը «Չելսիում» նշել է 1998 թվականին: Մինչ օրս Թերին մասնակցել է 713 հանդիպման և դարձել 66 գոլի հեղինակ: